https://arm.sputniknews.ru/20260907/sirvo-khvostvovanutjun-inchpes-erevanum-nshecin-mvoskvaji-879-amjaky-106544072.html
Սիրո խոստովանություն. ինչպես Երևանում նշեցին Մոսկվայի 879-ամյակը
Սիրո խոստովանություն. ինչպես Երևանում նշեցին Մոսկվայի 879-ամյակը
Sputnik Արմենիա
Համույթը ծրագիր էր պատրաստել, որը ներառում էր ինչպես հայտնի խորհրդային ստեղծագործություններ, այնպես էլ հեղինակային երաժշտություն։ 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T13:11+0400
2026-09-07T13:11+0400
2026-09-07T13:11+0400
երևան
մոսկվա
երևան-մոսկվա
«մոսկվայի տուն»
«ռոսսոտրուդնիչեստվո»
միջոցառում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106539732_0:67:1280:787_1920x0_80_0_0_f1b0d576ec00f3050c37bbe493b2981c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանում անցկացվեց ՌԴ մայրաքաղաքի 879-ամյակին նվիրված տոնական համերգ, որի ժամանակ Երևանի Մոսկվայի տան բեմում հնչեցին հայտնի գործիքային և էստրադային ու ջազային ստեղծագործություններ, այդ թվում` Մոսկվային նվիրված։Հանդիսատեսի համար ելույթ ունեցավ Ռուսաստանից ժամանած ջազային համույթը՝ հայտնի երաժիշտ Վադիմ Էյլենկրիգի ղեկավարությամբ։«Ուզում եմ մեծ սեր խոստովանել ձեր հանդիսատեսին և ընդհանրապես Երևանին ու Հայաստանին։ Մեր ելույթները երևանյան ունկնդիրը պարզապես մոգական է ընդունում` ստեղծելով բարյացակամ ընկերների հետ հանդիպման զգացողություն, և ամեն անգամ դահլիճում ջերմ մթնոլորտ է տիրում», – ասաց Վադիմ Էյլենկրիգը։Համույթը ծրագիր էր պատրաստել, որը ներառում էր ինչպես հայտնի խորհրդային ստեղծագործություններ, այնպես էլ հեղինակային երաժշտություն։Համերգին ներկա էին Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի դեսպանատների, Երևանի քաղաքապետարանի, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միության և Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոսկվայի տան տնօրեն Դմիտրի Կոժաևը։Միջոցառումը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանում Մոսկվայի տան կողմից։Մոսկվայի օրվա տոնակատարությունների շրջանակում կենտրոնի նախասրահում բացվել էր «Մոսկվա. տրամադրություններ և ռիթմեր» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը։
երևան
մոսկվա
երևան-մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106539732_72:0:1209:853_1920x0_80_0_0_2ef8561741e1ebb8b599634e50829be9.jpg.webp
երևան, մոսկվա, երևան-մոսկվա, «մոսկվայի տուն», «ռոսսոտրուդնիչեստվո», միջոցառում
երևան, մոսկվա, երևան-մոսկվա, «մոսկվայի տուն», «ռոսսոտրուդնիչեստվո», միջոցառում
Համույթը ծրագիր էր պատրաստել, որը ներառում էր ինչպես հայտնի խորհրդային ստեղծագործություններ, այնպես էլ հեղինակային երաժշտություն։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանում անցկացվեց ՌԴ մայրաքաղաքի 879-ամյակին նվիրված տոնական համերգ, որի ժամանակ Երևանի Մոսկվայի տան բեմում հնչեցին հայտնի գործիքային և էստրադային ու ջազային ստեղծագործություններ, այդ թվում` Մոսկվային նվիրված։
Հանդիսատեսի համար ելույթ ունեցավ Ռուսաստանից ժամանած ջազային համույթը՝ հայտնի երաժիշտ Վադիմ Էյլենկրիգի ղեկավարությամբ։
«Ուզում եմ մեծ սեր խոստովանել ձեր հանդիսատեսին և ընդհանրապես Երևանին ու Հայաստանին։ Մեր ելույթները երևանյան ունկնդիրը պարզապես մոգական է ընդունում` ստեղծելով բարյացակամ ընկերների հետ հանդիպման զգացողություն, և ամեն անգամ դահլիճում ջերմ մթնոլորտ է տիրում», – ասաց Վադիմ Էյլենկրիգը։
Համույթը ծրագիր էր պատրաստել, որը ներառում էր ինչպես հայտնի խորհրդային ստեղծագործություններ, այնպես էլ հեղինակային երաժշտություն։
Համերգին ներկա էին Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի դեսպանատների, Երևանի քաղաքապետարանի, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միության և Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոսկվայի տան տնօրեն Դմիտրի Կոժաևը։
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ Ռուսաստանի մայրաքաղաքի ծննդյան օրվա շնորհավորել մեր բոլոր ռուսաստանցի ընկերներին։ Հաճելի է, որ Մոսկվա քաղաքի, ինչպես նաև Երևանի օրը նշելը բարի ավանդույթ է դարձել Մոսկվայի տանը։ Բոլորին ուզում եմ մաղթել խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն», – ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանում Մոսկվայի տան կողմից։
Մոսկվայի օրվա տոնակատարությունների շրջանակում կենտրոնի նախասրահում բացվել էր «Մոսկվա. տրամադրություններ և ռիթմեր» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը։