ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ

Քաղաքականություն

07.09.2026 | 12:39

Ռուսական զորքերը լույս սեպտեմբերի 7-ի գիշերը  Ուկրաինայի վրա  արձակել տարբեր տեսակի 92 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 71-ը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է   Current time-ը։

Զապորոժիեի առևտրի կենտրոնը հրդեհվել է ռուսական հարձակման հետևանքով։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ տուժածներ չկան։

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ թիրախը Զապորոժիեի ամենամեծ առևտրի և զվարճանքի համալիրը՝ City Mall-ն է։ Այն փակ է մինչև սեպտեմբերի վերջ՝ օգոստոսի 28-ին մոտակա «Էպիկենտրոն»-ի վրա հարվածից հետո։

Սլավյանսկի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Լյախը հայտնել է բազմահարկ բնակելի շենքերի վրա ռուսական հարվածի մասին։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է։

Իզմայիլ շրջանում վնասվել է բնակելի շենք, իսկ երկու մեքենա՝ հրդեհվել, հայտնել է  Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարված է հասցվել Իզմայիլում գտնվող արտադրական-բեռնման համալիրին, որը ենթադրաբար օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերին արևմտյան երկրների կողմից մատակարարվող ռազմական բեռների բեռնաթափման համար, ինչպես նաև Սև ծովում  պարեկային նավակին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment