Դատաիրավական համակարգը դարձրել եք ստի ու կեղծիքի արտադրամաս. փաստաբանն՝ իշխանությանը

Հիբրիդային անասնաֆերմայի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ իրենց ելույթներում բողոքել, թե հոգևորականը տեռորիզմի մեջ է մեղադրվում և/կամ պլանավորվում էր մարդ գնդակահարել/մեզ ուզում էին սպանել և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Նախկինի համեմատ, իհարկե, սկսել են ապահովագրել իրենց` կեղծ մեղադրանքներին հղում կատարելով:

Դուք և ձեր իրավապահները մինչև հիմա չեն կարողանում ձեր կեղծած ապացույցների համար պատասխան տալ, ինչից եք այդպես ոգևորվել:

Թե ով իրականում ինչ է արել` գիտակից մարդկանց վաղուց արդեն պարզ է: Պարզ է նաև, որ դատաիրավական համակարգը դարձրել եք ստի ու կեղծիքի արտադրամաս ձեր հակազգային ու հակապետական հանցավոր գործունեության ճանապարհին խոչընդոտներ վերացնելու համար:

Ձեր արարքի իրավական գնահատականն էլ է պարզ, դրա համար եք տրամաբանության ու բարոյականության հետ կամուրջները այրել: Լավ գիտեք, որ պիտի դատվեք պետական դավաճանության համար` ցմահ ազատազրկումով»:

Leave a comment