2 պահանջ կա․ «Մայր Հայաստանն» ակցիա է անում ի աջակցություն Թևանյանի և Մանուկյանի

https://arm.sputniknews.ru/20260907/2-pahanj-ka-majr-hajastann-akcia-e-anum-i-ajakcutjun-tevanjani-ev-manukjani-106542020.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106541652_0:0:1280:960_1920x0_80_0_0_02a23f96aec9e28b9bbd5baa555a163a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ակցիա, անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, լրտես, լրտեսություն, պետական դավաճանություն, հայաստան, բողոքի ակցիա

ակցիա, անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, լրտես, լրտեսություն, պետական դավաճանություն, հայաստան, բողոքի ակցիա

Բաժանորդագրվել

Ակցիայի մասնակիցների խոսքով` նախաքննության փուլում, ինչպես նաև դատարան ուղարկված գործում, մեղադրանքն արդեն իսկ «փլվել է»։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցությունը Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 8-ին։

«Մենք երկու պահանջ ունենք։ Դրանցից մեկը՝ անցկացնել բաց դատավություն, իսկ, եթե այսպես կոչված պետական գաղտնիքի դրվագ կա, այդ մի նիստը կամ նիստի մի մասը կարելի է անել դռնփակ, բայց հիմնական մասը՝ ոչ։ Նախաքննության փուլում, ինչպես նաև դատարան ուղարկված գործում մեղադրանքն արդեն իսկ «փլվել է»։ Հավաքագրում չկա, 623 000 դոլարի ստացում չկա, ամենը հերքվել է։ Երկրորդ պահանջն էլ այն է, որ և՛ Անդրանիկ Թևանյանի, և՛ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցները փոխվեն ու կապ չունենան ազատազրկման հետ։ Դատավարության փուլում գործին խոչընդոտելու հիմքեր այլևս գոյություն չունեն»,- ասաց կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

Հիշեցնենք` Թևանյանը ձերբակալվեց մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա կալանավորվեց։
Նույն գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։ Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։

Leave a comment