Սաքսոնիա-Անհալթի ընտրությունում նշանակալի հաղթանակ է տարել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը


Նախնական պաշտոնական արդյունքների համաձայն՝ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել Գերմանիայի արևելյան Սաքսոնիա-Անհալթ նահանգի Լանդթագի (նահանգային խորհրդարան) սեպտեմբերի 6-ին կայացած ընտրությունում: Բոլոր ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտարարվել է, որ կուսակցությունը ստացել է ձայների 44,5%-ը: 35-ամյա Ուլրիխ Զիգմունդը կուսակցության թեկնածուն է նահանգի վարչապետի պաշտոնում:


Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը (ՔԴՄ) ստացել է ձայների 18,5 %-ը, Ձախ կուսակցությունը՝ 8.6%, «Ալյանս 90»/«Կանաչներ»-ը՝ 8.9%, իսկ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 9.3%:


Եվրոպական լրատվամիջոցները «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության արդյունքներն անվանում են պատմական, քանի որ սա նրանց առաջին նման նշանակալի հաջողությունն է։


Նահանգի վարչապետի պաշտոնում կուսակցության թեկնածու Ուլրիխ Զիգմունդը հայտարարել է, որ պատրաստ են համագործակցելու Սաքսոնիա-Անհալթի գործընկերների հետ։ Սակայն Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը նշել է, որ մտադիր չի «աշխատելու աջ ծայրահեղականների հետ»։

Leave a comment