Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությու

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությու

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 26-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի: Վճռով՝ անվավեր էր ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր էր ճանաչվել նաև հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 29-ին Կադաստրի կոմիտեում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Հանրային կապերի բաժին

Leave a comment