Թրամփն իր սոցցանցում լուսանկարների «մարաթոնի շրջանակում» Լուսինն ամերիկյան է հայտարարել

Բաժանորդագրվել

Թրամփը նաև լուսանկար է հրապարակել, որում գիծ է քաշել Օնտարիո լճի անվան վրա։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուսինն ամերիկյան է հայտարարել՝ հիմնականում արհեստական ​​բանականության օգնությամբ ստեղծված ավելի քան երեք տասնյակ լուսանկար տեղադրելով իր սոցցանցում։ Լուսանկարներում նրան «սատարում են» Ջորջ Վաշինգտոնը և Ռոբերտ Դե Նիրոն։

«Լուսինը մերն է», – գրված է Երկրի ֆոնին արբանյակի լուսանկարի վերևի մասում, անկյունում էլ ԱՄՆ դրոշն է։

Truth Social սոցցանցում Թրամփն ԱԲ–կոնտենտի իր կիրակնօրյա մարաթոնը սկսել է լուսանկարով, որի վրա դերասան Ռոբերտ Դե Նիրոն նախագահին աջակցող շապիկ է ցույց տալիս։ Սակայն, իրականում, հանրապետականը երկար ժամանակ տարաձայնություններ ունի հոլիվուդյան աստղի հետ։ ԱԲ–ով ստեղծված լուսանկարներից մեկում Թրամփին այցելում է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։

Բացի այդ, Թրամփը լուսանկար է հրապարակել, որում գիծ է քաշում Օնտարիո լճի անվան վրա և ակնարկում, որ Նյու Մեքսիկո նահանգը կարող է «Նոր Ամերիկա»–ի վերածվել։

Leave a comment