Քաղաքականություն
07.09.2026 | 10:35
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս ճշգրիտ ամսաթվեր չկան», – ասել է նա։
Միաժամանակ Պեսկովը նաև պարզաբանել է, որ այցը կկայանա այս տարի։
Հավելենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ էին վարել Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Պուտինը հայտնել էր, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ երկաթուղու թեման մանրամասն քննարկելու համար։
Փաշինյանն էլ հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցել է լավ, և կողմերը պայմանավորվել են անկեղծ ու կառուցողական երկխոսությունը շարունակել իր առաջիկա՝ Մոսկվա այցի ընթացքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի