Անապայի տեխնիկումում հրաձգության հետևանքով անվտանգության աշխատակից է մահացել

https://arm.sputniknews.ru/20260211/anapaji-tekhnikumum-hradzgutjan-hetevanqvov-anvtangutjan-ashkhatakic-e-mahacel-98700459.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98699913_0:2:1020:767_1920x0_80_0_0_ca34dd21fd0a6c136ede2c74d2c75415.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան

Բաժանորդագրվել

Կրակողը տեխնիկումի ուսանող է, նա ձերբակալվել է։ Ըստ նախնական տեղեկությունների` նա կրակ է բացել դիպլոմի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Անապայի տեխնիկումում հրաձգության հետևանքով անվտանգության աշխատակից է մահացել։ Այս մասին հայտնել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անապայի Պրոմիշլեննայա փողոցում՝ արդյունաբերական տեխնիկումի մոտակայքում, հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորներ կան։ Տեխնիկումի վրա հարձակված տղայի մոտ հրացան և 15 փամփուշտ է եղել։ Ըստ ուսանողների ՝ նա 17 տարեկան է, սովորում է ավտոմեխանիկայի բաժնում։

Կոնդրատևը հայտնել է, որ անվտանգության աշխատակիցն իր վրա է վերցրել հարվածը, արագ արձագանքել է և կանչել իրավապահ մարմիններին, թույլ չի տվել, որ հարձակվողն առաջ գնա։

Ինչպես RT-ին ասել է ուսումնական հաստատության հիմնադիր Վլադիմիր Պոնոմարյովը, հարձակման հետևանքով տուժել են գրադարանավարն ու 1 ուսանող: Ուսանողը կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ է ստացել, իսկ աշխատակիցը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Անապայի տեխնիկումի ուսանողները կրակոցների ժամանակ հրաժեշտի նամակներ են գրել ծնողներին։ Հաղորդագրություններից մեկը հրապարակել է շենքում գտնվող ուսանողուհիներից մեկի մայրը. «Մայրիկ, ես քեզ շատ սիրում եմ, շնորհակալություն ամեն ինչի համար: Չգիտեմ՝ ամեն ինչ լա՞վ կլինի: Մեզ մոտ՝ տեխնիկումում, ահաբեկչություն է»։

Ըստ նախնական տեղեկությունների` ուսանողը կրակ է բացել դիպլոմի պատճառով` նա կաշառք է վճարել, որպեսզի դիպլոմն ավելի շուտ ստանա, բայց չի ստացել:

Leave a comment