Վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի:
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի քրեական վարույթը 2020-ից չորս տարի քննած դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունը դադարեցվել է կենսաթոշակի անցնելու հիմքով:
2025-ից գործը քննող մյուս դատավորի՝ Գիվի Հովհաննիսյանի լիազորությունը դադարեցվել է կարգապահական վարույթի արդյունքում: Այժմ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին:
Ձեռքից ձեռք անցած դատական նիստերը տարիներով հետաձգվել են, քանի որ, ըստ դատախազի, դատարանը առաջնահերթություն էր տվել Խաչատրյանի վատառողջ լինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդություններին:
Դատարանը նաև մի քանի անգամ մերժել է Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատախազության միջնորդությունը:
Նախկին պաշտոնյան անցնում է և՛ քրեական, և՛ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով: Նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս դրվագով:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ, 14 շարժական գույք, նաև միլիարդավոր դրամներ:
Թե ինչու է Գագիկ Խաչատրյանի դատավարությունը սկսվելու զրոյից, Քրիստինե Թորոսյանն է պարզել:
Դիտումների քանակ6