Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ աշխատակիցներ է տեղակայել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի մոտ՝ կանխելու հայկական սրբավայրի նկատմամբ պարբերաբար տեղի ունեցող թքելու և այլ վիրավորական գործողությունները: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։
Առավոտյան հրապարակվել է ևս մեկ տեսագրություն, որտեղ, ենթադրաբար, մեկ այլ հրեա անցորդ թքում է Հին քաղաքում գտնվող հայկական վանքի ուղղությամբ։
Նշենք, որ օգոստոսի սկզբին ոստիկանությունը հայտնել էր վեց մարդու ձերբակալության մասին, որոնց կասկածում էին Սուրբ Հակոբի տաճարի ուղղությամբ թքելու և քարեր նետելու մեջ։