Գրենլանդիայի ռազմականացման, այնտեղ Ռուսաստանի դեմ ռազմական ներուժի ստեղծման դեպքում մենք համարժեք հակաքայլեր կձեռնարկենք, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում ելույթի ժամանակ։
Միևնույն ժամանակ նախարարը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, ըստ որի՝ Մոսկվայում ելնում են այն հանգամանքից, որ Գրենլանդիայի թեման ներկայումս «ուղղակիորեն չի վերաբերում» Ռուսաստանին։ «ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան պետք է իրենք պարզեն այդ հարցը՝ հաշվի առնելով աշխարհի ամենամեծ կղզու բնակիչների կարծիքը»,- նշել է նա։