TRIPP-ը կարող է խախտել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բալանսը. քաղաքագետ

https://arm.sputniknews.ru/20260906/tripp-y-karvogh-e-khakhtel-haravajin-kvovkasum-ashkharhaqaghaqakan-balansy-qaghaqaget-106480300.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149898_88:0:1509:1066_1920x0_80_0_0_3c71f1a1f6ffaa59f2ef2987682889f4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բենիամին պողոսյան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, թրամփի ուղի (tripp)

բենիամին պողոսյան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանը բավականաչափ բացասական է տրամադրված TRIPP-ի նախագծի հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. TRIPP-ը կարող է խախտել Հարավային Կովկասում ձևավորված 200-ամյա աշխարհաքաղաքական բալանսը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը` միաժամանակ արձանագրելով, որ «Թրամփի ուղին» ենթադրում է ԱՄՆ–ի ակտիվ ներկայություն Հայաստանի հարավում առնվազն 49 տարի։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանում TRIPP նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ–ին` զորքեր ու հետախուզական ենթակառուցվածքներ տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ։

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` այդ մակարդակի պաշտոնյայի հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանը բավականաչափ բացասական է տրամադրված TRIPP-ի հանդեպ։

«2025թ–ի վաշինգտոնյան հռչակագրով, այսպես ասենք, Ռուսաստանին դուրս մղեցին հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից, որը, ի դեպ, 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, պետք է իրականացվեր ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությամբ։ Ռուսների փոխարեն բերեցին ամերիկացիներին։ Ուստի այս հայտարարությունը կարող ենք գնահատել որպես պետական քաղաքականության կամ պետական դիրքորոշման ավելի կոշտացում։ Սա ևս մեկ հրապարակային ազդակ է՝ ուղղված Հայաստանին, որ մի շարք հարցերում Ռուսաստանը, մեղմ ասած, Հայաստանի պահվածքից գոհ չէ»։

Մտահոգությունը, որ ԱՄՆ–ը կարող է զորք տեղակայել հայ– իրենական սահմանին, քաղաքագետի մեկնաբանությամբ, նշանակում է նաև, որ TRIPP-ի հարցում պայմանավորվածություն կամ համաձայնություն չկա ո՛չ ռուսական, ո՛չ իրանական կողմի հետ։ Միաժամանակ, սակայն, մեր զրուցակիցը դժվարանում է կանխատեսել, թե որքանով արդարացված է ռուսական կողմի մտահոգությունը։

«Հստակ պատասխան տալ հարցին, թե ինչ կլինի 1 կամ 2 տարի հետո, ինձ թվում է անշնորհակալ գործ է։ Բայց այս պահի դրությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը հստակ է, որ TRIPP-ը անվտանգային նախագիծ չէ, TRIPP-ը չի նախատեսում ամերիկյան որևէ անվտանգային կամ ռազմական ներկայություն այն տարածքներում, որտեղով այն անցնելու է։ Բայց այնպես չէ, որ Հայաստանից հնչող յուրաքանչյուր հայտարարություն Ռուսաստանում և Իրանում հալած յուղի պես ընդունում են։ Նույնիսկ եթե ընդունենք, որ այնտեղ կա լիակատար վստահություն ՀՀ կառավարության նկատմամբ, ակնհայտ է, որ Իրանում կա 0 վստահություն՝ ԱՄՆ–ի նկատմամբ, և բավականաչափ ցածր վստահություն`ռուսական կողմում։ Հետևաբար, չեմ բացառում, որ ռուսները և իրանցիները մտածում են. «Արդյո՞ք Հայաստանի կառավարությանը կկարողանա թույլ չտալ կամ կանխել TRIPP-ը ԱՄՆ–ի կողմից Իրանի կամ Ռուսաստանի դեմ օգտագործելը»,– նշում է Պողոսյանը։

Նրա խոսքով` 2027թ–ի գարնանը կմեկնարկի TRIPP–ի նախագծի շինարարությունը, հայտնի կդառնան կապալառու ընկերությունները։ Ավելի ուշ հայ–իրանական սահմանի անմիջական մոտակայքում կհայտնվեն շինարարներ, շինարարական տեխնիկա։ Իսկ 43 կմ–անոց ճանապարհի բուն շինաարությունը` հայտարարված ենթակառուցվածքներով, Պողոսյանի հաշվարկով կտևի առնվազն 1.5 տարի։

Իսկ թե այդ ժամանակահատվածից հետո ինչպիսին կլինի Իրանի կամ Ռուսաստանի դիրքորոշումը, քաղաքագետի խոսքով, կախված է տարատեսակ և դժվար շափելի գործոններից, սկսած՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքից, դրանց հնարավոր ավարտից, ՌԴ–ԱՄՆ և Իրան–ԱՄՆ հարաբերություններից, Իրանի պատերազմի ընթացքից, ավարտից և այլն։

«Բոլոր այս և այլ գործոնների ազդեցության համախումբն է որոշելու է Ռուսաստանի և Իրանի հավանական քայլերը կամ դրանց բացակայությունը»,– ասում է Պողոսյանը։

Հիշեցնենք` Հայաստանում Իրանի նախկին դեսպան Խալիլ Շիրղոլամին 2026–ին ասել էր` Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։

Իրենց հերթին ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի անի ընդդեմ Իրանի։

Leave a comment