Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ


Անկլավների թեման դարձյալ ակտիվ շրջանառվում է մեդիա-տիրույթում: Փորձագետների դիտարկմամբ՝ հանրությանը մոլորեցնելու փորձեր են դրանք՝ Հայաստանի Հանրապետության դիրքերը թուլացնելու նպատակով: Ընդ որում, մասնագետները համաձայն են վարչապետի հետ, որ մեր պետության դեմ աշխատող ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դերակատարներ կան: 


 


Պետության ղեկավարը ասել-հիմնավորել է, վերլուծաբաններն էլ նույն կարծիքին են՝ անկլավների խնդրի ցանկացած լուծում լինելու է փոխադարձության սկզբունքով՝ հաշվի առնելով երկու կողմի շահերը: Լուծման հիմքում դրվելու են կա՛մ իրավական ուժ ունեցող քարտեզները, կա՛մ նպատակահարմար է դիտվելու տարածքների փոխանակումը, այսինքն՝ Արծվաշենն Ադրբեջանի, Քյարքին՝ Հայաստանի վերահսկողությանը թողնելը:


 


Փորձագետների գնահատմամբ՝ վարչապետը, հստակ խոսելով խնդրի մասին, լեգիտիմ խոսույթ գործածելով՝ զրկել է ընդդիմությանը մանիպուլյացիաների հնարավորությունից, և այսօր հանրության մեջ ուղղակի չկա հակաիշխանական պայքարի պահանջարկ: Վարչապետը վերջին ելույթներից մեկում նշել է, որ լեգիտիմ խոսույթի կիրառմամբ ինքը երաշխավորում է ցանկացած էսկալացիայի բացառումը:


 


Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

Leave a comment