Շրջակա միջավայրի նախարարը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաք՝ մասնակցելու սեպտեմբերի 7-9-ը կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Միջազգային հանդիպումը նվիրված է Կունմինգ-Մոնրեալի «Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացի գլոբալ վերանայմանը, որը լինելու է Երևանում կայանալիք COP17-ի առանցքային գործընթացներից մեկը։
Նախարար Մաթևոսյանը ելույթ կունենա երկխոսության բացման լիագումար նիստում՝ ներկայացնելով Հայաստանի COP17 նախագահության տեսլականն ու գլոբալ վերանայման գործընթացից ակնկալվող արդյունքները։
Կունմինգի երկխոսության արդյունքները կներկայացվեն COP17-ին՝ նպաստելով մինչև 2030 թվականը կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված հետագա քայլերի ձևավորմանը։
Այցի շրջանակում նախատեսված են նաև նախարար Մաթևոսյանի մի շարք երկկողմ հանդիպումներ՝ միջազգային գործընկերների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների, նախագահության առաջնահերթությունների և կենսաբազմազանության ոլորտում համագործակցության հետագա ուղղությունների քննարկման նպատակով։