Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է. մասնակցում է Պոլսո պատրիարքը

https://arm.sputniknews.ru/20260906/aghtamar-kghzu-surb-khach-ekeghecum-patarag-e-masnakcum-e-pvolsvo-patriarqy-106517526.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է

Sputnik Արմենիա

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է

2026-09-06T13:10+0400

true

PT0M51S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106517187_161:0:1121:720_1920x0_80_0_0_1393b99ae9ca3212ad0e0c12c10ecd64.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աղթամարի սուրբ խաչ եկեղեցի, աղթամար կղզի, պատարագ, տեսանյութեր, պոլսո հայոց պատրիարքարան, видео

աղթամարի սուրբ խաչ եկեղեցի, աղթամար կղզի, պատարագ, տեսանյութեր, պոլսո հայոց պատրիարքարան, видео

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այսօր ավանդական պատարագն է մատուցվում։ Պատարագիչը Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանն է` ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը Վան է մեկնել` Խաչվերաց տոնին ընդառաջ մատուցվող պատարագը նախագահելու համար։

Կիրակնօրյա պատարագին մասնակցում են բարձրաստիճան հայ հոգևորականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և մեծ թվով զբոսաշրջիկներ։

Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվում է տարին միայն մեկ անգամ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Ի դեպ, այս ավանդույթը վերականգնվել է 2010 թվականին՝ 95 տարվա դադարից հետո:

Արարողությունը սովորաբար տեղի է ունենում սեպտեմբերի սկզբին (Խաչվերաց տոնին ընդառաջ կիրակի օրը): Քանի որ այս տարի Հայ առաքելական եկեղեցին Խաչվերաց տաղավար տոնը նշում է սեպտեմբերի 13–ին, Աղթամարի պատարագն այսօր է` սեպտեմբերի 6-ին։

Հիշեցնենք նաև, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսո հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել են 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքներ: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

Leave a comment