Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավին հասցված նոր հարվածների մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին, հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ պատասխան հարվածները հրահրվել են «Հըզբոլլահ»-ի կողմից երկու անօդաչու թռչող սարքերի արձակմամբ՝ հարավային Լիբանանի, այսպես կոչված, անվտանգության գոտում տեղակայված իսրայելական զորքերի ուղղությամբ։ Զինվորներ չեն տուժել։
Ի պատասխան՝ իսրայելական բանակը հետագա հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին: