Առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ․ արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ ﬓալու առանց որևէ կայուն գործընկերոջ․ Արամ Վարդևանյան

ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա: Ակնհայտ է, որ իրական Եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա, ﬕաժամանակ առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ։  Արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ ﬓալու առանց որևէ կայուն գործընկերոջ: Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ: Մեզ պետք են հաղթանակներ` դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում, քաղաքական և տնտեսական մտքի հաղթանակներ որոնք մարդկանց կյանքը կբարելավեն ու բարեկեցություն կբերեն։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին։

Leave a comment