հարսանեկան միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարսանիքին մասնակցել են նաև փոխվարչապետերը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ու փոխնախագահները, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր տիկնոջ հետ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և կառավարության գրեթե ողջ կազմը։ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ներկա է եղել իր կնոջ հետ, ում հետ վերջերս է ամուսնակցել:
Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գրեթե ամբողջ կազմը մասնակցել է Սիմոնյանի հարսանիքին։ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Հրաչյա Հակոբյանը` Փաշինյանի աներորդին եղել է Սիմոնյանի հարսանիքի ազապը:
Հատկանշական է նաև Սյունիքի իշխանական թիմի ներկայացուցիչների ներկայությունը։ Մասնավորապես՝ միջոցառմանը ներկա են եղել Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Գորիսի երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Մարզպետներն իրենց կանանց հետ ևս մասնակցել են Սիմոնյանի հարսանեկան արարողությանը:
Հավելենք, որ հետ միջոցառումը վարել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Արդեն իրենց երգերով հանդես են եկել երգիչներ Էրիկը, Սուպեր Սաքոն, երգչուհի Իվետա Մուկուչյանը: