Մասուրն օգտակար է ստամոքսի ու երիկամների հիվանդության դեպքում և ոչ միայն

Մասուրի օգտակար հատկություններն անսահման են: Իր հարուստ կենսա-քիմիական բաղադրությամբ` դեղաբույսն օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար: Հայտնի է, որ մասուրը բարենպաստ ազդում է մարսողության օրգանների աշխատանքի վրա, ակտիվացնում է երիկամների աշխատանքը, ունի միզամուղ ազդեցություն: Մասուրի օգտագործումը թույլ է տալիս կանխել բորբոքային պրոցեսների զարգացումը, ինչպես նաև նպաստում է վնասակար մանրէների ոչնչացմանը:

P և K վիտամինների շնորհիվ` մասուրն այնպիսի բացառիկ օգտակար հատկություններ ունի, որոնք նպաստում են ոսկորների սերտաճմանը և վերականգնողական պրոցեսների արագացմանը:

Մասուրի օգտագործումը թույլ է տալիս արդյունավետորեն ամրացնել անոթային համակարգը, բուժել միզասեռական համակարգի հիվանդությունները (երիկամնաքարերի), աղեստամոքսային տրակտի հիվանդությունները (տասներկումատնյա աղիքի խոց, գաստրիտներ, հաստ աղիքի բորբոքումներ), լավացնել հիվանդների վիճակը մալարիայի, սակավարյունության, արնահոսությունների ժամանակ, նպաստել արյան ճնշման իջեցմանը, ինչպես նաև վերքերի սպիացմանը:

Մասուրի օգտագործումը հակացուցված է այն մարդկանց համար, ովքեր տառապում են թրոմբոզներով, տրոմբոֆլեբիտներով, էնդոկարդիտներով և արյան շրջանառության անբավարարությամբ:

Leave a comment