Երևանում սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ: Սեպտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան և արևելյան`2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ին կնվազի 5-8 աստիճանով։