Հայաստանը կարող է վերագտնել էլեկտրաէներգիա արտահանող երկրի դերը. Մարջանյանը՝ ԱԷԿ-ի մասին

https://arm.sputniknews.ru/20260905/hajastany-karvogh-e-veragtnel-elektraenergia-artahanvogh-erkri-dery-marjanjany-aek-i-masin-106465766.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35407513_89:0:1512:1067_1920x0_80_0_0_935b0e0de2ce3ad198eae3c3f210ba6d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արա մարջանյան, ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), էներգետիկա, ատոմային էներգետիկա

արա մարջանյան, ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), էներգետիկա, ատոմային էներգետիկա

Բաժանորդագրվել

Ըստ փորձագետի` վաղ թե ուշ գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը պետք է շահագործումից հանվի։ Հետևաբար, ըստ Մարջանյանի` այդ ժամկետից մոտ 10 տարի առաջ Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի նոր ատոմային բլոկի կառուցմանը։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանին 2036-2037 թվականների հորիզոնում անհրաժեշտ կլինի առնվազն 1,2 գիգավատ հզորությամբ նոր տեղակայված ատոմային հզորություն՝ երկրի տարածաշրջանային զարգացումն ապահովելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով Հայաստանի նոր ատոմային բլոկի կառուցման հեռանկարներին։

Նրա խոսքով՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման նախկին ծրագրերը վերանայման կարիք ունեն, քանի որ փոխվել են ինչպես աշխարհաքաղաքական պայմանները, այնպես էլ` երկրի տնտեսական զարգացման հեռանկարները։

«Մինչև այժմ մշակված ծրագրերում դիտարկվում էր մոդուլային ատոմակայանների օգտագործումը։ Կարծում եմ՝ դրա վերանայման ժամանակը հասունացել է»,- ասաց Մարջանյանը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից վերջին շրջանում բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակման ժամանակ նախկինում որդեգրված որոշ սկզբունքներ այլևս ամբողջությամբ չեն համապատասխանում նոր իրողություններին։

«Դրանք հնացել են նախևառաջ երկու պատճառով։ Առաջինը՝ աշխարհաքաղաքական իրավիճակն է սրընթաց փոխվում թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ գլոբալ առումով։ Երկրորդը՝ Հայաստանում էլեկտրատար և էներգատար ոլորտներն են շեշտակի զարգանում։ Խոսքը, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնների, արհեստական բանականության համակարգերի, էլեկտրատրանսպորտի, քիմիական արդյունաբերության, լոգիստիկայի և հանքարդյունաբերական ծրագրերի մասին է»,- ասաց նա։

Նոր ատոմային բլոկի անհրաժեշտությունը, ըստ փորձագետի, պայմանավորված չէ միայն ներքին սպառման աճով։ Էներգիայի արտադրության ավելացումը կարող է Հայաստանին հնարավորություն տալ վերականգնել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկայում իր նախկին դիրքերը։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ Հայաստանում էներգիայի ավելցուկի ձևավորման դեպքում Անդրկովկասում արտահանման համար մեծ տարածք կարող է առաջանալ, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ ուղղությանը։ Մարջանյանի գնահատմամբ՝ այս մոտեցումը համարժեք է։

«Հայաստանը պետք է վերագտնի տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկրի իր վաղեմի դերակատարումը։ Հիշեցնեմ, որ տասնամյակներ ի վեր Հայաստանը էլեկտրաէներգիա էր մատակարարում Վրաստան, Ռուսաստանի հարավ, Իրան և Թուրքիա։ Որոշակի զարգացումների հետևանքով մենք կորցրեցինք այդ դերակատարումը։ Նոր հզոր ատոմային բլոկը կարող է նպաստել այդ հնարավորության վերականգնմանը»,- ասաց նա։

ՀԱԷԿ-ի ժամկետի երկարաձգումը չի վերացնում նոր բլոկի անհրաժեշտությունը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործող Հայկական ԱԷԿ-ի ռեսուրսը սպառվում է 2036 թվականին, սակայն, ըստ նրա` զարգացող տեխնոլոգիաները կարող են հնարավորություն տալ ևս մեկ անգամ երկարաձգել դրա շահագործման ժամկետը։

Մարջանյանի խոսքով՝ անգամ նման սցենարի դեպքում Հայաստանը չպետք է հետաձգի նոր ատոմային հզորության ստեղծման աշխատանքները։

«Վաղ թե ուշ գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը պետք է շահագործումից հանվի։ Հետևաբար այդ ժամկետից մոտ 10 տարի առաջ Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի նոր ատոմային բլոկի կառուցմանը։ Մենք ժամանակ չունենք կորցնելու, և այդ աշխատանքները պետք է սկսել արդեն հիմա։ Մինչև 2036-2037 թվականները հասնելը մենք որոշակի փուլեր ունենք անցնելու։ Առաջինը՝ 2031 թվականին նորից պետք է ուսումնասիրվի աշխատող էներգաբլոկի ռեակտորի իրանի, մետաղի և այլ բաղադրիչների վիճակը»,- ասաց նա։

Մարջանյանի խոսքով՝ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու հնարավորությունը տեսականորեն գոյություն ունի, սակայն դրա համար անհրաժեշտ է անցնել անվտանգության գնահատման մի շարք փուլեր։ Նա նաև անհրաժեշտ է համարում նախապես ստեղծել գործող էներգաբլոկի շահագործումից դուրսբերման ֆինանսական ֆոնդ, որպեսզի, երբ ժամանակը գա, Հայաստանում միջոցներ կուտակված լինեն այդ աշխատանքներն իրականացնելու համար։

Մարջանյանը կարևոր ճշգրտում է անում նաև «նոր ատոմակայան» ձևակերպման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանը նոր ատոմակայան չի կառուցելու զրոյից նոր տարածքում։

«Ատոմակայանի հարթակն ընտրված է, և անցած տասնամյակներն ապացուցեցին, որ հարթակն ընտրված է ճիշտ։ Դա առկա հարթակներից ամենաօպտիմալ և հուսալի տարբերակն է։ Խոսքը գործող ատոմակայանի հարթակում նոր էներգաբլոկի կամ անհրաժեշտության դեպքում՝ նոր էներգաբլոկերի կառուցման մասին է»,- նշեց փորձագետը։

Ռուսաստանը առաջատար է մի քանի ատոմային տեխնոլոգիաների ուղղությամբ

Անդրադառնալով փոքր մոդուլային ռեակտորների տարբերակին՝ Մարջանյանը նշեց, որ դրանց կիրառման առումով Ռուսաստանն ունի արդեն ձևավորված գործնական փորձ. աշխարհում Ռուսաստանն ու Չինաստանն են շահագործում մոդուլային կայաններ։ Ռուսաստանում, ըստ փորձագետի` մոդուլային ռեակտորներն օգտագործվում են նաև հեռավոր հյուսիսարևելյան շրջաններում՝ լողացող ատոմակայանի ձևաչափով, և իրականացվում են մոդուլային այլ նախագծեր։ Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցումն, ըստ փորձագետի` կարող է արժենալ մինչև 3-4 մլրդ դոլար։ Ֆինանսավորման հարցը, ըստ Մարջանյանի, լուծելի խնդիր է։

Leave a comment