Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները


Վլադիմիր Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ»,- պարզաբանել է պաշտոնյան:


Այսօր ՌԴ նախագահը բանակցություններ կվարի Մոսկվա ժամանած ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Պեսկովը հավելել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ նոր գաղափարների մասին չէ խոսքը: Նա նաև կոչ է արել կանխատեսումներ չանել և սպասել հանդիպմանը:


Նախօրեին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ իր բանագնացները Մոսկվա այցի ժամանակ առաջարկ կներկայացնեն Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալ: Նա նախաձեռնության մանրամասները չի բացահայտել։

Դիտումների քանակ1

Leave a comment