Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները


Արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի աջակցությամբ կազմակերպել է ԵԽ «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա) ներպետական օրենսդրության համապատասխանության իրավական գնահատման զեկույցի եզրակացությունների և առաջարկությունների շուրջ քննարկում:


 


Կոնվենցիայի ներպետական օրենսդրության համապատասխանության իրավական գնահատման զեկույցը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակներում:


Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։


 


 


Արդարադատության նախարարի տեղակալը իր խոսքում կարևորել է ներպետական օրենսդրության համապատասխանեցումը Կոնվենցիայի պահանջներին: Ներկայացվել է իրավական գնահատման հիմնական արդյունքները, ներպետական օրենսդրությունում առկա կարգավորումները և դրանք լրացնելու հետագա հնարավոր ուղիները։


Քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները՝ զեկույցի վերաբերյալ, և քննարկել օրենսդրական փոփոխությունների հնարավոր տարբերակները:


 


Հանդիպման ավարտին Արդարադատության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները երկուստեք շնորհակալություն են հայտնել առկա արդյունավետ համագործակցության համար ու պատրաստակամություն հայտնել իրագործել Կոնվենցիայի վավերացման հանձնառությունը։

Դիտումների քանակ5

Leave a comment