https://arm.sputniknews.ru/20260905/putiny-uitkvofi-het-rusastanum-khandipi-6rd-angam-106501241.html
Պուտինը Ուիտկոֆի հետ Ռուսաստանում կհանդիպի 6–րդ անգամ
Պուտինը Ուիտկոֆի հետ Ռուսաստանում կհանդիպի 6–րդ անգամ
Sputnik Արմենիա
Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, շաբաթ օրը ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ մասնակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ… 05.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-05T17:08+0400
2026-09-05T17:08+0400
2026-09-05T17:08+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
սթիվեն ուիտկոֆ
վլադիմիր պուտին
հանդիպում
բանակցություններ
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92051995_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3cb2277c528bf2a2768f13a83065ca37.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպում կանցկացնի 6-րդ անգամ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, այսօր ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:Առաջին անգամ Ռուսաստանի առաջնորդը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը քննարկում են անցկացրել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ 2025-ի ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում։ Պուտինի երկրորդ բանակցությունները ԱՄՆ-ի բանակցողների հետ տեղի են ունեցել անցյալ տարվա ապրիլի 25-ին: Դրանից հետո մայիսի կեսերին տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը ԱՄՆ-ի բանագնացների հետ տեղի է ունեցել օգոստոսի 6-ին՝ Անքորիջում Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ:Ալյասկայում Ուիտկոֆը և Քուշները երկու նախագահների գագաթաժողովին մասնակցել են ամերիկյան կողմի պատվիրակության կազմում: Չորրորդ անգամ Պուտինը Ուիտկոֆի հետ շփվել է անցած տարվա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։ Վերջին՝ հինգերորդ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 22-ին։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92051995_148:0:2879:2048_1920x0_80_0_0_7040992753758b4f01b81cbaf113efa5.jpg.webp
սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին, հանդիպում, բանակցություններ, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին, հանդիպում, բանակցություններ, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, շաբաթ օրը ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ մասնակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպում կանցկացնի 6-րդ անգամ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, այսօր ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:
Առաջին անգամ Ռուսաստանի առաջնորդը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը քննարկում են անցկացրել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ 2025-ի ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում։ Պուտինի երկրորդ բանակցությունները ԱՄՆ-ի բանակցողների հետ տեղի են ունեցել անցյալ տարվա ապրիլի 25-ին: Դրանից հետո մայիսի կեսերին տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։
ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը ԱՄՆ-ի բանագնացների հետ տեղի է ունեցել օգոստոսի 6-ին՝ Անքորիջում Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ:
Ալյասկայում Ուիտկոֆը և Քուշները երկու նախագահների գագաթաժողովին մասնակցել են ամերիկյան կողմի պատվիրակության կազմում: Չորրորդ անգամ Պուտինը Ուիտկոֆի հետ շփվել է անցած տարվա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։ Վերջին՝ հինգերորդ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 22-ին։