Ավստրալացի սնոուբորդիստը պարանոցի կրկնակի կոտրվածք է ստացել Օլիմպիական խաղերի մարզման ժամանակ

Ավստրալացի սնոուբորդիստ Քեմ Բոլթոնը ծանր վնասվածք է ստացել մարզման ընթացքում և չի կարողանա մասնակցել Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է ESPN-ը։

35-ամյա մարզիկն անհաջող ընկել է մարզման ժամանակ։ Հաջորդ օրը նա արթնացել է պարանոցի ուժեղացող ցավով։ Բժշկական հետազոտությունը հայտնաբերել է պարանոցի կրկնակի կոտրվածք։ Մարզիկը շտապ ուղղաթիռով տեղափոխվել է Միլան՝ հետագա բուժման համար։

Քեմ Բոլթոնը մասնակցել է 2014, 2018 և 2022 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերին։ Նա 2025թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել սնոուբորդ-քրոսի խառը մրցումներում։

Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։ 

Leave a comment