Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում ուժի մեջ է մտել տեղային հրադադար. ՄԱԳԱՏԷ

https://arm.sputniknews.ru/20260905/zapvorvozhiei-aeki-taratsqum-uzhi-mej-e-mtel-teghajin-hradadar-magate-106501024.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47183368_340:0:3071:2048_1920x0_80_0_0_44fecd7877354c824c10252813c249de.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զապորոժիե, էներգոդար, ատոմակայան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռաֆայել գրոսի, մագատէ

զապորոժիե, էներգոդար, ատոմակայան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռաֆայել գրոսի, մագատէ

Բաժանորդագրվել

Զապորոժիեի ԱԷԿ-ը օգոստոսի 20-ին կորցրել է կապը մնացած միակ՝ 330 կՎ լարմամբ «Ֆերոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գծի հետ։ ՄԱԳԱՏԷ-ն որպես դրա պատճառ է նշել Դնեպրի հյուսիսային ափին ռազմական ակտիվությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ուժի մեջ է մտել տեղային հրադադար, որն անհրաժեշտ է էլեկտրահաղորդման գծի վերանորոգման և կայանի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Համաձայնությունը ձեռք է բերվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է գործակալությունը։

ՄԱԳԱՏԷ-ն ինտենսիվ է անվանել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության շուրջ ՌԴ-ի հետ խորհրդակցությունները

Վերանորոգումն անհրաժեշտ է կատարել առաջիկայում․ Զապորոժիեի ԱԷԿ-ում դիզելային վառելիքի պաշարները նվազում են, և առանց արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման կամ վառելիքի լրացուցիչ մատակարարումների կայանը մի քանի օր անց կարող է ամբողջությամբ հոսանքազրկվել։

«Այսօր ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական տեղային հրադադարը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որն անհրաժեշտ է երկարատև անջատումից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու համար», – հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Զապորոժիեի ԱԷԿ-ը օգոստոսի 20-ին կորցրել է կապը մնացած միակ՝ 330 կՎ լարմամբ «Ֆերոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գծի հետ։ ՄԱԳԱՏԷ-ում պատճառ են համարել Դնեպրի հյուսիսային ափին ռազմական ակտիվությունը։

Այդ ժամանակից ի վեր կայանը կախված է վթարային դիզելային գեներատորներից, որոնք էլեկտրաէներգիա են ապահովում վեց ռեակտորների հովացման համակարգերի և ծախսված միջուկային վառելիքի պահման ավազանների համար։

ՄԱԳԱՏԷ-ն նախազգուշացրել է, որ դիզելային վառելիքի պաշարները նվազում են։ Եթե արտաքին էլեկտրամատակարարումը չհաջողվի վերականգնել կամ կայան չմատակարարվի լրացուցիչ վառելիքով, ապա մի քանի օրվա ընթացքում կարող է առաջանալ կայանի ամբողջական հոսանքազրկման վտանգ։

Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածը սպառնալիքի տակ է դրել միջուկային անվտանգության սկզբունքները. Գրոսի

Ժամանակավոր հրադադարի շրջանակում ուկրաինացի մասնագետները պետք է սկսեն վնասված էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը՝ հատվածի ականազերծումից հետո։

«Երկու կողմերն էլ կառուցողական համագործակցություն են ունեցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ միջուկային անվտանգության և ապահովության պահպանությունն ապահովելու նպատակով», – նշել է Գրոսին։

ՄԱԳԱՏԷ-ի թիմը տեղային հրադադարի ողջ ընթացքում վերահսկելու է վերանորոգման աշխատանքների իրականացումը։

Leave a comment