Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 15/1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ի վարած «Tesla» մակնիշի և 25-ամյա Սամվել Չ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վթարից րոպեներ անց «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։