Ազատանի մոտ հրդեհից այրվել է մոտ 1000 հակ անասնակեր (PAN.am)

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ազատան բնակավայրի մերձակայքում կուտակված անասնակերն այրվում է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, իսկ ամբողջությամբ մարվել է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00։37-ին։ Կրակի հետևանքով այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են մեկ տրակտոր և երկու ինքնաթափ։

Leave a comment