Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է UCI Europe Tour-ի «Tour of Armenia» պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ 16 թիմի մասնակցությամբ։
Aram Mp3-ն իր անբաժան «ընկեր» հեծանիվի հետ արդեն հասցրել է այցելել Հայաստանի բազմաթիվ գեղատեսիլ վայրեր և անցնել այն ճանապարհներով, որոնցով շուտով անցնելու են միջազգային պրոֆեսիոնալ հեծանվորդները, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Մրցաշարը կազմակերպվելու է չորս փուլով։ Մասնակցելու է նաև Հայաստանը, իսկ մրցուղիներն անցնելու են երկրի տարբեր մարզերով։
Մրցարշավի ընթացքում միջազգային պրոֆեսիոնալ հեծանվորդներն անցնելու են հարյուրավոր կիլոմետրեր՝ բացահայտելով Հայաստանի բնությունն ու բազմազան լանդշաֆտները և հաղթահարելով բարդ ու մարտահրավերային ճանապարհներ։
«Tour of Armenia»-ի կազմակերպումը հնարավորություն է տալու Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնել նաև որպես հեծանվային սպորտի և զբոսաշրջության ուղղություն։