Առաջարկներ Ուկրաինայի վերաբերյալ. Ուիտկոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա` բանակցությունների

Բաժանորդագրվել

Ուիտկոֆի և Քուշների առաջիկա այցի մասին ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա՝ բանակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:

Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդեն ժամանել է «Վնուկովո» օդանավակայան, որտեղ սպասում են ամերիկյան պատվիրակությանը։

Ուիտկոֆի և Քուշների առաջիկա այցի մասին ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները Մոսկվա կբերեն Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու առաջարկներ:

Ամերիկյան ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը ավելի վաղ մեկնաբանել էր նաև Վլադիմիր Պուտինը: Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը Ուիտկոֆին և Քուշներին ցանկալի հյուրեր է անվանել և նշել, որ Մոսկվան հաճույքով է աշխատում նրանց հետ:

Leave a comment