«Հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»․ Ֆրանսիայի նոր դեսպանը ստանձնել է պաշտոնը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը պաշտոնապես ստանձնել է Ֆլորիան Էսկյուդիեն։ Նորանշանակ դեսպանի աշխատանքի մեկնարկի մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Իր հերթին, դիվանագետը սոցիալական ցանցերի իր էջում կիսվել է առաջին տպավորություններով և ընդգծել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը։ Նա նշել է, որ անչափ հաճելի է սեպտեմբերյան ջերմ արևի Ներքո Արժանանալ նման ընդունելության։

«Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն։ Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»,- գրել է Ֆլորիան Էսկյուդիեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment