Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական օրերը
Իննօրյա տոնակատարություն՝ նվիրված հայ-ամերիկացի նշանավոր գրող Ուիլյամ Սարոյանի կյանքին և ժառանգությանը
Սեպտեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեցին Սարոյանական օրերը՝ նոր փորձառությամբ, որը ներկաներին տեղափոխեց Սարոյանի գրական ու ստեղծագործական աշխարհ։ Գրականությունն ու արվեստը միավորվեցին մեկ տարածքում՝ ստեղծելով միջավայր, որտեղ Սարոյանի պատմությունները կարելի էր զգալ և տեսնել: Բացման այս փորձառությունը դարձավ Սարոյանական օրերի առաջին հանդիպումը Սարոյանի աշխարհի հետ։ Սարոյանական օրերը շարունակվում են։ Հետևեք ծրագրին և բաց մի թողեք առաջիկա միջոցառումները։