Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում

Հասարակություն

05.09.2026 | 13:31

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 5-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի  Ազատամարտիկների Պող., Ռոստովյան, Նոր Արեշ 12, 14 փողոցների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 5-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի  Դ.Դեմիրճյանի, Ս.Կապուտիկյանի, Ֆրիկի, Կոնդ, Ռուսթավելի փողոցների Մ.Սարյանի  24,  26 շենքերի  ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 5-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի  Ծիծեռնակաբերդի Խճ. 1/2  շենքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment