Բոլիվիական Վիաչա քաղաքի ռազմական տեխնիկայի սպասարկման կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 2 մարդ, յոթը անհետ կորած են, իսկ 59-ը վիրավորվել են, հայտնել են ԶԼՄ-ները։
Վիրավորների թվում վեց զինծառայող կա։ Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում։
Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել «պիրոտեխնիկական նյութերի» պահեստավորման վայրում։ Պայթյունը վնասել է ռազմական կենտրոնի մոտակայքում գտնվող տները։