Գոգոլի փողոցում զինված անձինք են վիճաբանել․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ

Տեսանյութեր
Պաշտոնական

Գոգոլի փողոցում զինված անձինք են վիճաբանել․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։ Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության մասնակիցները դիմել են փախուստի, սակայն նրանց փախուստը կարճ է տևել։

Ժամը 18։10-ին երեք երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment