Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր


Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից: 


 


«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին՝ գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև փոխգործակցության ներկայիս մակարդակը։


 


Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների 35-ամյա հոբելյանի շրջանակներում դեսպանության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը։


 


Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: 


 


 ;

Դիտումների քանակ4

Leave a comment