Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատարներն ազատվել են աշխատանքից (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, որոնցով Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Վարչապետի ստորագրած մեկ այլ որոշման համաձայն՝ Ավագ Ավանեսյանն ազատվել է Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ:

Leave a comment