ARARAT հայկական կոնյակը ուրախ է համագործակցել Վիլյամ Սարոյանի հիմնադրամի հետ՝ 2026 թվականի Սարոյանի օրերի շրջանակում` աջակցելով Վարպետի մասին պատմող հատուկ ցուցադրությանը։ Միջոցառումը նվիրված է հայ-ամերիկյան գրականության ամենաինքնատիպ ձայներից մեկի՝ Վիլյամ Սարոյանի հարատև ժառանգությանը։
Որպես փառատոնի գործընկեր՝ ARARAT -ը աջակցել է «Վիլյամ Սարոյանի իմերսիվ փորձառություն» մուլտիմեդիա ներկայացմանը, որը Երևանի Գրականության և արվեստի թանգարանում կյանքի կոչեց Սարոյանի տասը հայտնի ստեղծագործությունները։ Ցուցադրությունը կգործի Սարոյանի օրերի ամբողջ ընթացքում՝ սեպտեմբերի 4-ից 12-ը։
Ցուցադրության բացման շրջանակներում ARARAT-ը հյուրերին առաջարկում է վայելել երեկոն հայկական կոնյակի ուղեկցությամբ՝ միավորելով հայկական ժառանգության երկու դրսևորում՝ Սարոյանի պատմելու արվեստն ու ARARAT-ի վարպետության ավանդույթը։ Միջոցառումը կազմակերպվում է Վիլյամ Սարոյանի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը շարունակում է պահպանել Սարոյանի գրական ժառանգությունը՝ միաժամանակ ժամանակակից հանդիսատեսին ներկայացնելով մեծն գրողի ստեղծագործական նոր կողմերը։
«Արդեն հաճելի ավանդույթ է դարձել ամեն տարի «Սարոյանական օրերը» մեկնարկել Գրականության և արվեստի թանգարանում, որտեղ պահպանվում է Սարոյանի արխիվի մի մասը։ Այս տարվա նախագիծը առանձնահատուկ մարտահրավեր է մեր թանգարանի համար, քանի որ առաջին անգամ երկու միլիոն բնօրինակ առարկաներ պահպանող հաստատությունում ներկայացվում է թվային ցուցադրություն՝ առանց որևէ ֆիզիկական առարկայի ցուցադրության։ Մեր գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հաստատությունը շարունակում է ընդունել ներկան և համընթաց քայլել ժամանակին»,- ասել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։
«Մենք մեծ ոգևորությամբ ենք Գրականության և արվեստի թանգարանում ներկայացնում «Վիլյամ Սարոյանի իմերսիվ փորձառությունը» և ուրախ ենք ARARAT-ին ողջունել որպես մեր արժեքավոր գործընկեր»,- ասել է Վիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։
«Վիլյամ Սարոյանի գրիչը միշտ կրել է հայկական ինքնության հզոր շունչ՝ միաժամանակ երկխոսության հրավիրելով Հայաստանի սահմաններից անդին գտնվող լայն լսարաններին։ ARARAT-ի համար Սարոյանի օրերին աջակցելը կարևոր հնարավորություն է արժևորելու ժառանգության, ստեղծարարության և աշխարհի տարբեր անկյունների հետ երկխոսելու ոգին։ Մենք ուրախ ենք աջակցել մի փորձառության, որը Սարոյանի աշխարհն ավելի մոտ է դարձնում Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներում գտնվող գրքասերներին»,- հավելել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։