Դեսպան Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ


ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ:


«Հաճելի հանդիպում Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ, որն այժմ ղեկավարում է Սպիտակ տան Հավատքի գրասենյակը:


Զրուցեցինք հավատքի և հոգևոր արժեքների, ինչպես նաև մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։


Ուրախ եմ, որ Սպիտակ տան հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մկրտչյանը:


 

Դիտումների քանակ3

Leave a comment