ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

56-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Նախորդի ժամկետը լրանում էր այս մրցաշրջանի վերջում։

Լուիս Էնրիկեն 2023 թվականից է գլխավորում ՊՍԺ-ն, որի հետ նվաճել է 13 տիտղոս` այդ թվում դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։ 2025 թվականին նա տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել ՖԻՖԱ-ի վարկածով ու «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում։

Leave a comment