Սահմանազատումը կարելի էր սկսել Կապանի օկուպացված հատվածներից․ համայնքի ղեկավարի տեղակալ

https://arm.sputniknews.ru/20260905/sahmanazatumy-kareli-er-sksel-kapani-okupacvats-hatvatsneric-hamajnqi-ghekavari-teghakal-106487488.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/05/106484662_59:0:1392:1000_1920x0_80_0_0_de5f0ebe634b2bb638aeb1be83c02cec.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կապան, սահմանազատում, դեմարկացիա, դելիմիտացիա, սյունիք

կապան, սահմանազատում, դեմարկացիա, դելիմիտացիա, սյունիք

Բաժանորդագրվել

Գոռ Թադևոսյանի խոսքով`պատերազմից հետո սահմանային իրավիճակի փոփոխությունը չի հանգեցրել Կապանից և սահմանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսքի։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Կապան համայնքի վարչական տարածքից կան Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներ, մասնավորապես՝ Ներքին Հանդ և Դավիթ Բեկ բնակավայրերում, և հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարելի էր սկսել հենց այդ հատվածից։ Կապանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Նա միաժամանակ հավելեց, որ 2020 և 2022 թվականների մարտական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակից հետո բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ սահմանազատումն ու սահմանագծումը, դուրս են տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության շրջանակից։ Այդուհանդերձ,ըստ նրա, տարածքային կորուստների հետ կապված խնդիրներն անհերքելի փաստ են։

«Կապան համայնքի վարչական տարածքից այսօր մենք ունենք օկուպացված տարածքներ`, հատկապես Ներքին Հանդում և Դավիթ Բեկում։ Բոլորին հայտնի փաստ է, որ այսօր Ներքին Հանդի հայկական գերեզմանատունը գտնվում է ադրբեջանցի զինվորականների վերահսկողության տակ»,– ասաց փոխհամայնքապետը։

Թե ինչ ճանապարհով է հնարավոր վերադարձնել այդ տարածքները, Թադևոսյանը չպատասխանեց՝ ընդգծելով, որ դա համայնքային իրավասության տիրույթում չէ։ Միաժամանակ նա առանձնացրեց սահմանազատման գործընթացի հնարավոր մեկնարկային կետը։

«Օրինակ՝ կարելի էր սահմանազատումը սկսել հենց այդ հատվածից»,֊շարունակեց Թաթևոսյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե Ներքին Հանդի և Դավիթ Բեկի հատվածներում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղատնտեսական հողերի դիմաց արդյոք տրվե՞լ է փոխհատուցում քաղաքացիներին, հաշվի առնելով, որ կորուստն անմիջական ազդեցություն է ունեցել նրանց եկամուտների վրա, Թադևոսյանը պատասխանեց` օկուպացված տարածքներում թե՛ վարելահողեր, թե՛ գերեզմանատուն կա։

«Կոնկրետ այդ հողերի դիմաց ինչ-որ փոխհատուցում տրված լինելու մասին մեզ հայտնի փաստեր չկան»,– նշեց նա։

Փոխհամայնքապետի խոսքով՝ համայնքը փորձել է այլընտրանքային միջոցներով մեղմել հողերի կորստի հետևանքները․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ գործընկերների աջակցությամբ իրականացվել են համայնքի դեգրադացված հողերի մելիորացիոն աշխատանքներ, որպեսզի դրանք դառնան մշակելի և հանձնվեն գյուղացիներին։

Թադևոսյանը նաև նշեց, որ պատերազմից հետո սահմանային իրավիճակի փոփոխությունը չի հանգեցրել Կապանից և սահմանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսքի․ մարդկանց տեղաշարժը մնացել է բնականոն հունի մեջ, թեև անվտանգային մարտահրավերներն ու խնդիրները խորապես փոխվել են։

Leave a comment