Հիբրիդային անասնաֆերմայի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ իրենց ելույթներում բողոքել․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․

«Հիբրիդային անասնաֆերմայի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ իրենց ելույթներում բողոքել, թե հոգևորականը տեռորիզմի մեջ է մեղադրվում և/կամ պլանավորվում էր մարդ գնդակահարել/մեզ ուզում էին սպանել և այլն:

Նախկինի համեմատ, իհարկե, սկսել են ապահովագրել իրենց` կեղծ մեղադրանքներին հղում կատարելով:

Դուք և ձեր իրավապահները մինչև հիմա չեն կարողանում ձեր կեղծած ապացույցների համար պատասխան տալ, ինչից եք այդպես ոգևորվել:

Թե ով իրականում ինչ է արել` գիտակից մարդկանց վաղուց արդեն պարզ է: Պարզ է նաև, որ դատաիրավական համակարգը դարձրել եք ստի ու կեղծիքի արտադրամաս ձեր հակազգային ու հակապետական հանցավոր գործունեության ճանապարհին խոչընդոտներ վերացնելու համար:

Ձեր արարքի իրավական գնահատականն էլ է պարզ, դրա համար եք տրամաբանության ու բարոյականության հետ կամուրջները այրել: Լավ գիտեք, որ պիտի դատվեք պետական դավաճանության համար` ցմահ ազատազրկումով»:

 

Leave a comment