Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-ն



Մշակույթ





Aram Mp3-ն ու իր անբաժան «ընկեր» հեծանիվը հասցրել են լինել Հայաստանի բազմաթիվ գեղատեսիլ վայրերում ու անցնել այն ճանապարհներով, որոնցով շուտով անցնելու են միջազգային պրոֆեսիոնալ հեծանվորդները։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

«Սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն։

4 փուլ, 16 թիմ՝ այդ թվում Հայաստանից, տարբեր մարզերով անցնող երթուղիներ ու հարյուրավոր կիլոմետրեր․ միջազգային պրոֆեսիոնալ հեծանվորդները կբացահայտեն Հայաստանը՝ մարտահրավերային ճանապարհներով, յուրօրինակ բնությամբ ու լանդշաֆտներով»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment