Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին


Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Դուբայում անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով։


Որոշումը սեպտեմբերի 4-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի սեպտեմբերի 6-9-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով»,- մասնավորապես ասված է որոշման մեջ։

Դիտումների քանակ12

Leave a comment