Սլովակիան դեմ կլինի Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելուն ուղղված նոր գաղափարներին. ռազմական լուծում չկա։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Մենք չենք համաձայնի, եթե ինչ-որ մեկը ներկայացնի ևս մեկ «փայլուն» առաջարկ՝ Ուկրաինայում պատերազմը սատարելու համար։
Ուկրաինայում պատերազմը ռազմական լուծում չունի», – ասել է Ֆիցոն՝ նշելով, որ Սլովակիայի կառավարությունը Ուկրաինայում իրավիճակը սև ու սպիտակի տեսանկյունից չի դիտարկում։