https://arm.sputniknews.ru/20260904/ishkhanutjunneri-voreve-mijamtutjun-ekeghecu-nerqin-kjanqin-anynduneli-e-garegin-b-106481505.html
Իշխանությունների որևէ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին անընդունելի է. Գարեգին Բ
Իշխանությունների որևէ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին անընդունելի է. Գարեգին Բ
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայի պատրիարքության ներկայացուցիչների հետ խոսել է եկեղեցիների նկատմամբ բռնաճնշումների ու հետապնդումների մասին։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T20:06+0400
2026-09-04T20:06+0400
2026-09-04T20:06+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106481098_0:62:1200:737_1920x0_80_0_0_00a09b6b07784928b5b6b99774731003.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր աթոռում ընդունել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։ Հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։Միտրոպոլիտ Անտոնին կաթողիկոսին է փոխանցել Մոսկվայի և համայն ռուսիո Կիրիլ պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով ռուս ուղղափառ եկեղեցու զորակցությունը հայոց եկեղեցուն։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվել է, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։Նշվում է, որ նորին սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի կողմից Հայոց եկեղեցուն և Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար ու իր ողջույնները փոխանցել նորին սրբություն Կիրիլ պատրիարքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106481098_68:0:1133:799_1920x0_80_0_0_0d46933f6e692b7f28d5d74579d3096a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայի պատրիարքության ներկայացուցիչների հետ խոսել է եկեղեցիների նկատմամբ բռնաճնշումների ու հետապնդումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր աթոռում ընդունել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։ Հայտնում է Մայր աթոռի մամուլի
ծառայությունը։
Միտրոպոլիտ Անտոնին կաթողիկոսին է փոխանցել Մոսկվայի և համայն ռուսիո Կիրիլ պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով ռուս ուղղափառ եկեղեցու զորակցությունը հայոց եկեղեցուն։
«Նորին սրբազնությունն անդրադարձ է կատարել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` անընդունելի նկատելով աշխարհիկ իշխանությունների կողմից որևէ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին»,– ասված է հաղորդագրությունում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվել է, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։
Նշվում է, որ նորին սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի կողմից Հայոց եկեղեցուն և Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար ու իր ողջույնները փոխանցել նորին սրբություն Կիրիլ պատրիարքին։