https://arm.sputniknews.ru/20260904/rd-zu-n-kievi-marzum-ev-nikvolaevum-khvocel-e-lvogistik-kentrvonner-pn-106480469.html
ՌԴ ԶՈւ-ն Կիևի մարզում և Նիկոլաևում խոցել է լոգիստիկ կենտրոններ. ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն Կիևի մարզում և Նիկոլաևում խոցել է լոգիստիկ կենտրոններ. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ-ն շարունակում է խմբային հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի համար գործող լոգիստիկ կենտրոններին և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T19:25+0400
2026-09-04T19:25+0400
2026-09-04T19:34+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_0:167:1600:1067_1920x0_80_0_0_85944b051a09a628bc7a71ec8373fccb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մարզի Բրովարի քաղաքում խոցել են լոգիստիկ կենտրոնը, որտեղ պահվում և բաշխվում էին կրկնակի նշանակության ապրանքներ և Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գույքը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Նշվում է նաև, որ խոցվել է Նիկոլաև քաղաքի լոգիստիկ կենտրոնը։ Այն օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմատեխնիկական գույքի մատակարարելու նպատակով։Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն Չեռնոմորսկ նավահանգստում խոցել է արևմտյան երկրներից Ուկրաինային մատակարարված ռազմատեխնիկական գույքով բեռնանավ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_94:0:1517:1067_1920x0_80_0_0_9b1ae95edae41457485c519120fb19c4.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
19:25 04.09.2026 (Թարմացված է: 19:34 04.09.2026)
Բաժանորդագրվել
ՌԴ ԶՈւ-ն շարունակում է խմբային հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի համար գործող լոգիստիկ կենտրոններին և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մարզի Բրովարի քաղաքում խոցել են լոգիստիկ կենտրոնը, որտեղ պահվում և բաշխվում էին կրկնակի նշանակության ապրանքներ և Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գույքը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Օրվա ընթացքում հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել է Կիևի մարզի Բրովարի քաղաքում գտնվող լոգիստիկ կենտրոնը, որի տարածքում իրականացվում էր կրկնակի նշանակության ապրանքների, ինչպես նաև ռազմական գույքի պահպանում և բաշխում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ խոցվել է Նիկոլաև քաղաքի լոգիստիկ կենտրոնը։ Այն օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմատեխնիկական գույքի մատակարարելու նպատակով։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն Չեռնոմորսկ նավահանգստում խոցել է արևմտյան երկրներից Ուկրաինային մատակարարված ռազմատեխնիկական գույքով բեռնանավ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։