Խուդաթյանն ու Բեդնարիկը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները
Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ ընդլայնել համագործակցությունը քաղաքային երկաթուղային տրանսպորտի ոլորտում, այդ թվում՝ տեխնիկական խորհրդատվության, փորձի փոխանակման և չեխական ընկերությունների մասնակցության ուղղությամբ:
Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրման կարևորությունը։ Ներկայում Wizz Air ավիաընկերությունը Երևան-Պրահա ուղղությամբ իրականացնում է ուղիղ չվերթեր՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։
Չեխիայի Հանրապետության գործընեկերոջ հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: