Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև առանց միացված փարոսիկների (PAN.am)

Պարեկները, կախված ծառայողական առաջադրանքի բնույթից, կարող են իրենց ծառայությունն իրականացնել ինչպես միացված, այնպես էլ անջատված առկայծող փարոսիկներով, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացրել է, թե որ դեպքերում փարոսիները կլինեն միացած:

«Առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարի ժամանակ գործողություններ իրականացնելիս, հանրային միջոցառումների ժամանակ երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, ինչպես նաև առաջադրանքների ժամանակ»,- ասել է նա:

Leave a comment